Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները բախտորոշ որոշումներ են կայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները բախտորոշ որոշումներ են կայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ
19.08.2024 | 13:06

Օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է, որտեղ բանակցություններ է վարում Իլհամ Ալիևի հետ։

ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութում ասված է․

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։

2024թ․ մարտի 18-ին Ոսկեպար գյուղի մշակույթի տանը Ոսկեպարի բնակիչների հետ առանց գյուղացիների կողմից տեսանկարահանման, ձայնագրման հնարավորության կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, որ եթե նրանք չհամաձայնեն Ադրբեջանին տարածքների հանձնմանը, մեկ շաբաթից Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը պատերազմ են սկսելու Հայաստանի դեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությամբ Ռուսաստանը համարել է Հայաստանին թշնամի երկիր։ Ադրբեջանն էլ եղել ու մնում է Հայաստանին թշնամի երկիր։ Հիմա Բաքվում, ըստ Փաշինյանի, թշնամի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկում են, բախտորոշ որոշումներ կայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդարդի նման հեծանիվ է քշում, իրական Հայաստանի մասին ոտանավոր հորինում ու արտասանում, Հայաստանի ԱԳՆ-ն էլ լուռ է ու լուռ։ Հայաստան պետությունը մեռած է, իսկ բնակչությունն էլ, Վարդավառին զոհաբերվող գառան նման, հեզորեն սպասում է իր դառը ճակատագրին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ